Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Աբոնեմենտային ծրագրի մեկնարկը

Աբոնեմենտային ծրագրի մեկնարկը
16.01.2021 | 12:36

Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021-ին: Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։

Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Բաժանորդային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 386.000 աշակերտներ կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագրի ավարտ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Դիտվել է՝ 16331

Մեկնաբանություններ